ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության արխիվը ոչ միայն ականավոր հնագետների, ազգագրագետների և բանագետների, ինչպես նաև ժողովրդական բանահավաքների հավաքած արժեքավոր մշակութային նյութերի պահպանման վայր է, այլև գիտական մտքի փորձառական միջավայր-շտեմարան։
Արխիվն ունի 4 հիմնական բաժիններ․
1․ Հնագիտական արշավախմբերի նյութեր և հնագիտական ուսումնասիրություններ,
2․ Ազգագրական նյութեր,
3․ Բանագիտական նյութեր,
4․ Նոտագրված և ձայնագրված նյութեր։
Արխիվի աշխատանքային թիմը 2011 թ․ առ այսօր զբաղվում է "Ուխտավայրերը և ուխտագնացությունը Հայաստանում" լայնածավալ թեմայով, որն իր միջճյուղային բնույթի շնորհիվ արխիվի շուրջ է հավաքում ՀՀ ԳԱԱ ՀԱԻ այլ աշխատակիցների։
Արխիվի թիմի անդամները․
Լիլիթ Սիմոնյան, պ․գ․թ․
Կարեն Հովհաննիսյան, պ․գ․թ․
Լիանա Ավետիսյան
Հայկ Հակոբյան, պ․գ․թ․
«Սուրբ ձեռագրեր և հնատիպ գրքեր» նախագծի աշխատանքներին մասնակցել է նաև Գոհար Ղազարյանը։
Ներկայումս պատրաստվում է «Տան սուրբ ձեռագրեր և հնատիպ գրքեր» կոլեկտիվ մենագրությունը՝ ձեռագրերի նկարագրություններով և սուրբ գրքերին նվիրված սրբավայրերի, ուխտագնացությունների, դրանց շուրջ կատարվող ծեսերի, դրանց վերաբերող բանահյուսության և դրանց հաշագործությունները նկարագրող ավանդազրույցների բազմաբնույթ նյութերով։